Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Հիքմեթ Հաջիևի Հայաստան այցի և Դիլիջանում զբոսանքի մասին շատ գրվեց:
Դրանից մի քանի օր անց և այսօր Օրդուբադում պետական մակարդակով միջոցառում են կազմակերպում Հայաստան վերադարձի թեմայով:
«Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»,- դիմելով Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-համաժողովի մասնակիցներին՝ հայտարարել է Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը։
«Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը։
«Վերադարձն արևմտյան ադրբեջանցիների օրինական, պատմական և բարոյական իրավունքն է, քանի որ այդ հողերը մեր հնամենի տարածքներն են»:
Հիմա կհարցնեք՝ ասելիքս ի՞նչ է:
Ասելիք չունեմ, փաստերն եմ արձանագրում և հիշեցնում, որ երբ դու ղարաբաղյան շարժումը համարում ես ճակատագրական ղալաթ, դա ինքնաբերաբար չի բերում նրան, որ հարևանդ չխոսի “իր Ղարաբաղի” մասին:
Թաթուլ Հակոբյան@armgeopolitic