Պատկերացրեք՝ Չինաստանից ապրանք եք պատվիրում, բեռնափոխադրող ընկերությունը խոստանում է շատ արագ և մատչելի գնով այն հասցնել, սակայն դուք այդպես էլ խոստացված ժամկետում առաքանին չեք ստանում կամ առհասարակ չեք ստանում։ Ի՞նչ կանեիք այդ դեպքում. գուցե փորձեիք պարզաբանում ստանալ ընկերությունից, իսկ եթե դա էլ չօգներ, կդիմեի՞ք դատարան։
📍Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով, սակայն մինչ օրս իր առաքանին չի ստացել։
Անընդհատ ասում էին՝ մի ամսից կհասնի, սենց երկարեց պատվերի գալը, ամեն անգամ գնում էինք իրենց մոտ, ասում էին, որ պատվերը չկա։ Նայեցի իրենց էջերը, փաստորեն, էդպիսի բազմաթիվ խնդիրներ են ունեցել, մարդիկ բողոքել են, որ պատվերը չի գալիս։
Գնացինք իրենց գրասենյակ, մենեջերի հետ խոսեցի, ասեցի, որ եթե այսպես շարունակվի, կդիմեմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին։ Ասեցի նաև, որ այդքան խնդիրներ կան ձեր մոտ ու մարդիկ դրա մասին բարձրաձայնել էին, ինքն էլ անկապ պատճառաբանություն բերեց, թե էդ մարդիկ, որոնք վատ մեկնաբանություններ են գրել, հակառակորդ կազմակերպությունների կողմից վճարվել են
,- պատմում է նա։
🔻 Աննան պահանջել է հստակ ժամկետ նշել, թե երբ կկարողանա առաքանին վերցնել։ Մենեջերն ասել է, որ իրենց ամբողջ բեռը Ռուսաստանի սահմանին է, այնտեղ բռնագրավել են։ Երբ Աննան հայտնել է, որ տեսչական մարմնին կդիմի, ընկերության մենեջերը խնդրել է մեկ ամիս ժամանակ տալ, եթե մի ամսից չգա պատվերը, գումարը կվերադարձնեն։ ❗️Սակայն, մինչ այս պահը ընկերության աշխատակիցները շարունակում են ինչ-որ պատճառաբանություններով հետաձգել գումարի վերադարձը։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով,…