Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվել է հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյա Հովհաննես Ալեքսանյանի հետ, կադրում չի երևացել Մայր Աթոռի պատվիրակության այցը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 📸 Ֆոտոլուր