Blog

  • Рубен Варданян и АрцахС 27 сентября 2023 года Рубен Варданян находится в заключе…

    Рубен Варданян и Арцах

    С 27 сентября 2023 года Рубен Варданян находится в заключении: его задержали при попытке выехать из Арцаха вместе с мирными жителями. 17 февраля 2026 года Рубена приговорили к 20 годам лишения свободы. Но даже в этих условиях его позиция остаётся неизменной. Он по-прежнему отстаивает убеждение, что Арцах был, есть и будет.
    Рубен сделал многое, чтобы помочь Арцаху и его жителям. Его инициативы касались самого важного – поддержки семей, сохранения памяти и помощи людям в самые тяжёлые периоды жизни.
    Его переезд в Арцах был не политическим шагом и не поиском личной выгоды, а естественным продолжением его дела — поддерживать людей в самые трудные моменты.
    В карточках – основные инициативы Рубена для Арцаха.
  • Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի «սրտիկների» մասին. Հայ ժողովրդին պետք չէ մարդակերի ս…

    Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի «սրտիկների» մասին. Հայ ժողովրդին պետք չէ մարդակերի սերը
    https://news.am/hy/video/1034838

    Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի «սրտիկների» մասին. Հայ ժողովրդին պետք չէ մարդակերի սերը

    ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ…

  • Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած և այդ …

    🚨 Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած և այդ ամենը նկարահանած 14-ամյա պատանիներին։
    📱 ՆԳՆ-ից հայտնում են, որ օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ պատանիները հայհոյել ու ապտակել են երեխային, իսկ տեսագրությունը պահել բջջային հեռախոսում։
    🏫 Մանկավարժների հետ համագործակցության շնորհիվ պատանիները տեղափոխվել են բաժին, իսկ հեռախոսն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
  • Теплая атмосфера, фотографии и объятия …

    Теплая атмосфера, фотографии и объятия 🩵
  • 1⃣2⃣3⃣ Мы не нуждаемся в любви людоедов: Роберт КочарянЛюби…

    1⃣2⃣3⃣ Мы не нуждаемся в любви людоедов: Роберт Кочарян
    Любить страну означает крепко держать ее ворота: если их не удержали, значит, не любили. Любить народ – значит обеспечивать его безопасность, но нынешние власти вместо этого спровоцировали войну и потерпели поражение. Об этом сказал во время агитационной кампании в административном районе Малатия-Себастия второй президент Армении, кандидат в премьер-министры от блока «Армения» Роберт Кочарян.
    По его словам, в мире существуют людоедские племена, которые также «любят» людей, но преследуют иные цели.

    «Мы не нуждаемся в любви людоедов. Направьте эту любовь в другое русло, направьте ее в сторону Азербайджана», — отметил Кочарян.

    Второй президент подчеркнул, что если действительно любишь кого-то, нужно пожертвовать собой ради спасения этого человека и именно в этом заключается код нашего народа.
    Подробности в видео
    @alphanewsam
    Подписка на Alpha Ne
    ws
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովի…

    🟥 Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին ու դուրս եկել ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ

  • Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ Ընտրական գործընթացի ն…

    🔥Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ
    Ընտրական գործընթացի նախաշեմին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «մեծ հանդիսավորությամբ» ընդունեց «էթիկայի կանոնագիրք», որտեղ խոսվում էր հանդուրժողականության, քաղաքական հակառակորդների նկատմամբ հարգանքի, զսպվածության և ատելության խոսքի մերժման մասին։
    Սակայն այս «արժեհամակարգային» հայտարարություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակային ելույթում հայտարարում է․
    «Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիտ Բելառուսից բերելու եմ, ենթարկեմ պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»։
    Սա պետական իշխանության ղեկավարի կողմից հնչեցված բացահայտ սպառնալիք է, որը բառացիորեն փոշիացնում է սեփական կուսակցության ընդունած «էթիկական նորմերը» և մերկացնում իշխանության իրական քաղաքական մշակույթը։
    Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն։
    Այս հաջորդականությունը քաղաքական առումով չափազանց վտանգավոր է։
    Ստեղծվում է մի պատկեր, որտեղ վարչապետի հրապարակային սպառնալիքներին գրեթե ակնթարթորեն հաջորդում են իրավապահ և դատախազական պատժիչ գործողությունները։ Նման պայմաններում այս գործընթացը սկսում է ընկալվել որպես քաղաքական պատվերի իրականացում։
    Սա արդեն ոչ միայն քաղաքական էթիկայի խախտում է, այլ պետական ինստիտուտների հեղինակազրկման գործընթաց։
    Երբ երկրի ղեկավարը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում, իսկ դրանից անմիջապես հետո ակտիվանում են ուժային կառույցները, առաջանում է չափազանց վտանգավոր տպավորություն, որ իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Ժողովրդավարական պետություններում սա այն կարմիր գիծն է, որի հատումը պետությունը տանում է դեպի վախի, ճնշման և ընտրովի արդարադատության մթնոլորտ։
    Առավել ցնցող է այն, որ Փաշինյանը քաղաքական պայքարը գիտակցաբար տեղափոխում է անձնական և ընտանեկան տիրույթ։ Քաղաքակիրթ քաղաքական մշակույթում անթույլատրելի է քաղաքական հակառակորդի ընտանիքի անդամներին թիրախավորելը, առավել ևս՝ երկրի ղեկավարի մակարդակով։ Սա Փաշինյանի քաղաքական և հոգեբանական նյարդային վիճակի ցուցիչ է։
    Փաշինյանի բառապաշարը վաղուց արդեն դուրս է պետական գործչին վայել հռետորաբանության սահմաններից։ Այն ավելի ու ավելի է հիշեցնում փողոցային հաշվեհարդարի լեզու, որտեղ քաղաքական հակառակորդը դիտարկվում է «ոչնչացման ենթակա թիրախ»։
    Սա չափազանց վտանգավոր միտում է հատկապես ընտրություններից առաջ, երբ իշխանությունը պարտավոր է երաշխավորել հավասար մրցակցություն, քաղաքական հանդուրժողականություն և իրավապահ մարմինների չեզոքություն։ Սրա փոխարեն, հանրությունը տեսնում է սպառնալիքների, ագրեսիվ հռետորաբանության և ուժային մեխանիզմների քաղաքականացման վտանգավոր համադրություն։
    Փաշինյանի հիստերիկ և ագրեսիվ հռետորաբանությունը քաղաքական անապահովության, աճող վախերի և վերահսկողության կորստի զգացողության արտահայտություն է։
    Այս իրավիճակում առավել կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չտրվեն սադրանքներին և շարունակեն պայքարը՝ հունիսի 7-ն իրական փոփոխությունների, իշխանափոխության օր դարձնելու համար:
    «Բարգավաճ Հայաստանը» բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է մրցակցային, քաղաքակիրթ և բովանդակային ընտրապայքարի։ Սակայն ակնհայտ է նաև, որ գործող իշխանությունը փորձում է քաղաքական գործընթացը տեղափոխել ճնշումների, վախի և ռեպրեսիվ մեթոդների դաշտ։
    Հունիսի 7-ի ընտրություններն այսպիսով դառնում են ոչ միայն իշխանափոխության հնարավորություն, այլ նաև Հայաստանի պետական և քաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե՝ ժողովրդավարության և իրավունքի՞, թե՞ սպառնալիքի, վախի և քաղաքական հաշվեհարդարի պետության միջև։