🔹Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ ողջունում է Լիբանանի ԱԳՆ-ի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքսելու վերաբերյալ
📌«Սա արդարացված և անհրաժեշտ քայլ է ընդդեմ այն պետության, որը պատասխանատու է Լիբանանի ինքնիշխանության խախտման, «Հեզբոլլահի» միջոցով երկրի անուղղակի օկուպացիայի և այն պատերազմի մեջ ներքաշելու համար»,- ընդգծել է Սաարը:
🔹Լիբանանը հրամայել է Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեզա Շիբանին լքել երկիրը մինչև մարտի 29-ը՝ որպես պատճառ նշելով Իրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումները, հայտնում է Ynet-ը