Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը։ Դրանից հետո այն կներկայացվի նաև Իսրայելի խորհրդարանին՝ Քնեսեթին։
«Կառավարության հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձևի նախագիծը», — X սոցիալական ցանցում գրել է Սաարը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական, այլև բարոյական պարտավորություն է։ Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում։
Իսրայելական The Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ բանաձևը կներկայացվի կիրակի օրը։ Թերթը նշում է, որ Իսրայելը երկար տարիներ խուսափել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ հարցի քաղաքական զգայունության պատճառով։ Սակայն վերջին տարիներին, Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել։