Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե) և կնոջ բավարարվել է։
Դատարանը որոշել է նրանց վտարել Թալին քաղաքի բնակարանից և այն վերադարձնել եկեղեցուն։🏠Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ) սեփականության իրավունքով պատկանող Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի հասցեում գտնվող բնակարանը փոխանցվել է Արամայիս Թախմազյանին՝ անհատույց բնակվելու համար: Վերջինս բնակարանում բնակվում է կնոջ և երեխաների հետ: Մայր Աթոռը 2026թ. հունվարի 9-ին գրություններ է ուղարկել Արամայիս Թախմազյանին և կնոջը՝ պահանջելով մինչև 2026թ․ հունվարի 25-ն ազատել բնակարանը,
սակայն նրանք չեն ազատել։
Մայր Աթոռը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և կնոջը վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, ինչպես նաև՝ նրանց վտարել բնակարանից:
Արամայիս Թախմազյանը դատական նիստում առարկել է հայցի դեմ։ Նա ընդունել է, որ բնակարանն իրեն տրամադրվել է առանց որևէ փաստաթղթի կամ պայմանագրի։ Նրա խոսքով՝ Թալինի հոգևոր հովիվ նշանակվելուց հետո բնակարանը ստացել է բանավոր պայմանավորվածությամբ, առանց բնակվելու ժամկետ կամ այլ պայման սահմանելու։
Թախմազյանը նշել է, որ Մայր Աթոռին պատկանող բնակարանները նախատեսված չեն միայն հոգևորականների համար և կարող են տրամադրվել նաև այլ կարիքավոր մարդկանց։ Նրա խոսքով՝ Թալինում Մայր Աթոռն ունի երեք բնակարան․ մեկում ինքն է բնակվում, մեկում՝ մեկ այլ հոգևորական, իսկ երրորդում՝ երեխաների հետ բնակվող կարիքավոր կին։ Հայտնել է նաև, որ իրենից առաջ նույն բնակարանում ապրել է ոչ հոգևորական, որը հետո ազատել է այն։
🔗Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից
Հայցի դեմ առարկել է նաև Տեր Թադեի կինը։ Նա ևս ընդունել է, որ ինքը և ընտանիքի անդամները բնակարանի սեփականատեր չեն, սակայն հայտնել է, որ…