Սեպտեմբերին «աղետալի պատերազմի» թեման փակուղի է ընդդիմության համարՀարգելի ընդդիմադիրներ, սեպտեմբերին «աղետալի պատերազմ» լինելու թեման Նիկոլ Փաշինյանին չեք կարող «պրեդյավկա» անել, քանի որ ինքը կհայտարարի, որ չնայած ժողովուրդն իրեն չտվեց սահմանադրական մեծամասնություն, ինքը մեծ դժվարությամբ կարողացավ անել այնպես, որ այդ պատերազմը չլինի անգամ առանց սահմանադրական մեծամասնության ու կավելացնի, որ դա արեց ի հեճուկս ձեզ, նաև կպտտվի ու պատասխան հարց կտա ձեզ, որ այդ հարցը տալով՝ դուք պատերազմ եք ուզու՞մ։
Այսինքն, եթե դուք բացեք այս թեման ու իրեն կանչեք քաղաքական պատասխանատվության, ինքը «վրա է մնալու» այդ թեմայում, որովհետև պատերազմի թեման հանրության համար ամենազգայուն թեմաներից է ու նա գիտի, թե ինչպես այդ թեման կարող է օգտագործել ամենատարբեր իրավիճակներում։
Ուշադիր եղեք ձեր խոսույթում, թեմաների ընտրության մեջ, որ ինքներդ ձեր ոտքին քաղաքականապես չկրակեք։
@armgeopolitic