ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրները այս ու այն կողմ «սլիվ» են անում, որ իրականում ՔՊ-ականների վիճակը շատ տխուր է: Նույն աղբյուրի համաձայն, իրենց տխուր պատկերի մասին ՔՊ վարչության վերջին նիստին բարձրաձայնել են շատերը: Սակայն Փաշինյանը մնացել է անդրդվելի, ասելով, որ իրենից լավ ոչ ոք չի տիրապետում իրավիճակին եւ վստահեցնելով, որ ՔՊ-ն հաղթելու է, ու դա ինքն է խոստանում: