🏢 Մի խումբ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների ձևական գրանցել են կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր կայանալիք ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ։
🔸 Հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները։
🔸 Բացի այդ, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող՝ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների բարեգործության անվան տակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով 2026 թ․ փետրվար–մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։
[Հակակոռուպցիոն կոմիտե]