Հրդեհ է բռնկվել «Կանազ» մշակույթի տանը Այս մասին դեպքի վայրից տեղեկացրեց «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հավելելով, որ հրդեհն ընդգրկում է գրեթե ամբողջ շենքը։
Տեղում աշխատում են ՆԳՆ Փրկարար ծառայության 8 հրշեջ մեքենա, ինչպես նաև ոստիկաններ։
Ինչպես նշեց թղթակիցը՝ քիչ առաջ մշակույթի տան հարակից շենքից բնակիչների տարհանում է սկսվել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
https://www.youtube.com/watch?v=v3TJY04u5cQ&t=13s
Հրդեհ Երևանի Կանազի մշակույթի տանը
#news #armenia
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/