❗️Հովհանավանքում Ստեփան Ասատրյանը (մինչ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) իր քարոզում շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չվարվելու համար։
🗣 «Հերովդեսի կողմից ճշմարտությունը գլխատվելուց անցել է երկու հազար տարի։ Ահա այս օրերին մեր իրականության մեջ տեսնում ենք, որ դարձյալ ծնվում են էնպիսի մարդիկ, ովքեր փորձում են Աստծո խոսքը տարածել, բայց այսօր ևս աշխարհում կան փարիսեցիներ, սադուկեցիներ, և այս փարիսեցիները դարձայալ փորձ են անում գլխատելու սրբությունը, բայց ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր վարչապետին, որ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։
📌 Հարցը այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ կերպարը չի։ Մեկ բան կա․ իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով, երբ որ այդ բերանը փակում են՝ լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին»։