Ես իսկապես կարևոր եմ համարում Նենսի Փելոսիի երևանյան այցը, եթե մենք սպասումների ռացիոնալ, իրական նշաձող սահմանենք: Բայց երբ նույն Փելոսին այցի ավարտին գրում է, թե «Հայաստանը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարում», հասկանում եմ, որ բուն խնդիրն ոչ այնքան Հայաստանն է կամ նույնիսկ՝ Ադրբեջանը(իհարկե, գնահատելի է Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը), որքան «ավտոկրատիայի» ամերիկյան ձևակերպման տակ ընկնող Ռուսաստանի ու Իրանի դուրսմղումը տարածաշրջանից:
Ամերիկյան արտաքին քաղաքականության համար ռեժիմների հատկանիշները հարյուրերորդական նշանակություն ունեն, դոմինանտ են կոնկրետ շահերը ու այս պարագայում «գաղափարական» բառաֆոնդը վստահաբար աղերս չունի հայ- ադրբեջանական կոնֆլիկտի հետ ու վերաբերում է միջազգային գլոբալ հակադրության տեղայնացմանը մեր տարածաշրջանում, որի մի «ճակատն» էլ, անկախ իր կամքից, դարձել է Հայաստանը…