«Հայաստանը ծայրագավառ չի լինելու». Ալեն Սիմոնյանն արձագանքեց Բելառուսի հետ հարաբերություններին թեմային
«Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է։ ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, և կարծում եմ՝ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ են ընտրել»,-ասել է ԱԺ նախագահը:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Մինսկը բողոքի հայտագիր է ներկայացրել Երևանին Բելառուսի արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։ «Հայ դիվանագետին հանձնվել է համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների…
