Из России через Азербайджан в Армению направят 26 вагонов с пшеницей По данным азербайджанских СМИ, ранее по этому маршруту в Армению уже перевезли более 45 тыс. тонн пшеницы, около 9 тыс. тонн удобрений, а также пропан, алюминий, уголь и древесину.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության և դրա հետագա ընդլայնման կարևորությունը։ Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում կապերի հետագա զարգացման շուրջ։
🗳️ ԱԺ-ն հանձնաժողովների նախագահներին կընտրի վաղը ԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունը կանցկացվի օգոստոսի 20-ին՝ ժամը 10։10-ին․ քվեարկությունը կտևի 2 ժամ։ Քվեարկությունից հետո ԱԺ նիստը կշարունակվի․ կքննարկվեն կառավարության կառուցվածքի և կառավարության ծրագրի հարցերը։ aravot.am | @aravot