Ի՞նչ բարոյական և սահմանադրական իրավունքով է Ն.Փ.-ն այսօր «նորոգում» իրականացնումԵրեկ նրա կողմնակից 10 եպիսկոպոսներ ներկայացան Մայր Աթոռ և գրավոր պահանջ ներկայացրին Կաթողիկոսին՝ հրաժարական տալու մասին։
Մի շարք հռետորական հարցեր են առաջանում.
Նախ՝ արդյո՞ք «նորոգում» իրականացնողներն իրենք բարոյական նորոգման կարիք չունեն։ Մարդիկ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ մի բան էին ասում, այսօր՝ լրիվ հակառակը անում։ Սա նորոգո՞ւմ է, թե՞ բացահայտ կեղծավորություն, ներկա իշխանությունների քաղաքական օրակարգը սպասարկելու և սեփական կաշին փրկելու համար։
Արդյո՞ք այն մարդը, ով երդվում է «հոգևոր նպատակներով», երբևէ եղել է հոգևոր արժեքների կրող։ Թե՞ «հոգևոր» բառը պարզապես գործիք է՝ քաղաքական հաշվեհարդարի համար։
Իսկ այն եպիսկոպոսները, որոնք ներգրավված են այս «նորոգման գործընթացում», իրո՞ք ավելի անմեղսունակ ու սուրբ են։ Ավելի՞ քիչ քաղաքականացված։ Ավելի՞ քիչ մեղքերով։ Թե՞ պարզապես դարձել են գործող իշխանության սպասարկուները։
Արդյո՞ք Ն.Փ.-ի իշխանության օրոք իր ղեկավարած համակարգերում որևէ իրական նորոգում ավարտին է հասցվել։
Արդյո՞ք երկրի անվտանգային հարցերը լուծված են։ Արդյո՞ք օկուպացված տարածքների վերադարձի, գերիների ազատման հարցերում նույն պահանջատիրական տոնն ու հետևողականությունը կա, ինչ այսօր ցուցադրվում է եկեղեցու դեմ։
ԵՎ ամենակարևորը․ արդյո՞ք այն մարդը, ով երդվում է «հոգևոր նպատակներով», երբևէ եղել է հոգևոր արժեքների կրող։ Թե՞ «հոգևոր» բառը պարզապես գործիք է՝ քաղաքական հաշվեհարդարի համար։
Եթե պայքարը «հոգևոր» է, ապա ինչո՞ւ են լռեցվում և կարճվում իշխանությանը հաճո եպիսկոպոսների քրեական գործերը, իսկ հակառակ դիրք ունեցող եպիսկոպոսների նկատմամբ գործեր են «արտադրվում»։ Սա հավատքի՞ պայքար է, թե՞ քաղաքական հաշվեհարդար։
Արդյոք Ն.Փ.-ի կողմից առաջ քաշված «նորոգման ճանապարհային քարտեզը» իրականում չի՞ ենթադրում եկեղեցու հպատակեցում և նրա վերածումը գործող իշխանության քաղաքական շահերին ծառայող գործիքի։
ԵՎ ո՞վ է պատասխան տալու այն ատելության, պառակտման և հնարավոր արյունահեղության համար, որը դառնում է անխուսափելի, երբ որևէ սահման չի ճանաչվում՝ ո՛չ մարդկային, ո՛չ անձնական, ո՛չ բարոյական, երբ մարդու տունը, անկողինը, կյանքն է դուրս բերվում հրապարակ:
Այս իշխանությունը վաղ թե ուշ ավարտվելու է։ Բայց ո՞վ է կրելու այսօրվա քայլերի պատասխանատվությունը։ Գիտակցո՞ւմ են արդյոք այս մարդիկ, թե ինչ գին է ունենալու իրենց լռությունը կամ աջակցությունը այն ուժին, որը հասարակությունը բաժանում է «սևերի» ու «սպիտակների», սնուցում է ատելությունը և սպառնալիքներով խոսում սեփական ժողովրդի հետ։
Վաղը իրավիճակը կփոխվի։ Սևերն ու սպիտակները տեղերով կփոխվեն։
ԵՎ այդ ժամանակ ո՞վ է լինելու այն մարդը, ով իրավունք կունենա հարցնել՝ «ինչո՞ւ»։
@armgeopolitic