🇮🇷🇹🇷 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին լուրերը լիովին անհիմն են։
🗣 Նա չի բացառել տարածաշրջանի խաղաղության թշնամիների կողմից նմանօրինակ գործողությունների կրկնությունը։
🔸 «Իրանը հավատարիմ է բարիդրացիության սկզբունքին և Թուրքիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմանը, ինչպես նաև պատրաստ է համագործակցել նման դեպքերի հետաքննության հարցում»,- նշել է Արաղչին։ |news.am|
🇹🇷 Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոցվեր Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից, հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն: 📌 Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ-Իսրայել…