🗳 Ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ․ Գուրգեն Սիմոնյան
🗣 «Շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածուն նշել է, որ եղել են «անհավասար մրցակցային պայմաններ, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի գործադրում, օտար պետությունների առաջնորդների միջամտություններ, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական դաշտում ընտրապայքարին մասնակցել են ոչ միանշանակ անցյալ ունեցած անձինք և ուժեր»։
📣 «Բացում ենք մեզ համար քաղաքական պայքարի բոլոր հնարավոր դռները՝ ժողովրդի իշխանությունը ապահովելու,ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետական և Սահմանադրական հիմքերը պաշտպանելու համար։
📌 Նկատենք, որ ի հեճուկս ՀՀ քաղաքացիական հանրության արևմտամետ ակնկալիքների՝ ԱԺ-ում ներկայացված են լինելու բացառապես ռուսամետ քաղաքական ուժերը, ներառյալ կոմպլեմենտարիզմը դրոշակ դարձրած, մինչ ընտրական արդյունքների ամփոփումը հաղթանակ տոնած ուժը», — նշել է նա։