Ասում են՝ քանի դեռ նախկինները կան, Նիկոլը հա էլ հաղթելու է։ Սա ասում են ուժեր, որոնք անգամ անցողիկ շեմ չեն կարողանում հաղթահարել։ Կարո՞ղ եք՝ հանեք նախկիններին խաղից, հաղթեք նրանց։ Եթե չեք կարող, էլ ի՞նչ իմաստ ունի ձեր խոսելը։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու մյուսները գան, ասեն՝ պայմանական Պողոս ջան, մենք դուրս ենք գալիս քաղաքականությունից, արի վերցրու դու իշխանությունը։
Սա չի աշխատում, սա հիմարագույն թեզ է։ Եթե դուք ընդդիմադիր դաշտում ձայն չունեք, դուք ո՞նց կարող եք պահանջել, որ ավելի շատ ձայն ունեցողները դուրս գան խաղից, որ դուք «հաջողեք»։
Երկար մտածելուց ու շատ իրավիճակներ վերլուծելուց հետո ես եկա այն եզրահանգմանը, որ քաղաքական ուժը կամ գործիչը, որը գիտի, որ ինքը ձայն չունի ու չի հաջողելու, իրեն ինչ-որ արդարացում է պետք, որ իր անհաջողությունը բարդի դրա վրա ու նման կարգի ուժերը գտել են այդ արդարացումը, դա «նախկինների» գոյությունն է քաղաքական դաշտում։
Ոչ մի նվնվացող ուժ երբեք չի եկել իշխանության։ Սա ֆիքսենք էլի։