Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը հույս ունի, որ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները կաշխատեն կառուցողական մթնոլորտում։
Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն
ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Բնականաբար, կլինեն բանավեճեր, բայց հուսով եմ՝ դրանք կլինեն բարեկրթության սահմաններում»,- նկատեց նա։
Հարցին, թե ծնունդով արթիկցի պատգամավորը բարեփոխումերի ի՞նչ ծրագիր կներկայացնի Շիրակի մարզի, մասնավորապես՝ Արթիկ համայնքի համար, Տարոն Չախոյանը պատասխանեց․
«Եթե չեմ սխալվում, այս պահին կա Արթիկի հրապարակը վերափոխելու նախագիծ։ Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ընթացքում կհասկանանք։ Հիմա զերծ կմնամ պատասխանելուց»։