Blog

  • Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատաս…

    🔻 Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ
  • Ձեր ղեկավարն ասում է՝ ընդդիմությունն ապօրինի է ձևավորվել, հիմա ո՞նց կլինի լեգիտի…

    Ձեր ղեկավարն ասում է՝ ընդդիմությունն ապօրինի է ձևավորվել, հիմա ո՞նց կլինի լեգիտիմ իշխանությունը
    📱 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Կանխատեսում ընտրություններից 1 օր առաջ. Արփինե Հովհաննիսյանը` իշխանությունների …

    🇦🇲 Կանխատեսում ընտրություններից 1 օր առաջ. Արփինե Հովհաննիսյանը` իշխանությունների հավանական վերարտադրման պատճառների մասին:
    @armgeopolitic

  • Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը ԿԱՐԴԱԼ ԱՎԵ…

    Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ…

    🔹Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
    🔹Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն, Արման Եղոյանը հաստատել է տեղեկությունը, գրում է Factor. am-ը 📌Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վահագն Ալեքսանյանը և Ալխաս Ղազարյանը ևս հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին։
  • Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․․․ Այս շաբաթ աշխատանքային շատ բարդ…

    Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․․․
    Այս շաբաթ աշխատանքային շատ բարդ շաբաթ էր․ Ադրբեջանի զավթողական ծրագրերը բացահայտող նյութի պակաս չկար։ Միևնույն ժամանակ հայ լրագրողների համառությունը գոնե կես արձագանք պոկել ՀՀ իշխանություններից այս զավթողական ծրագրերի մասին, ոչ միայն ֆիասկո կրեց, այլ ունեցավ ինձ համար սպասելի արդյունքը․ ՀՀ իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, շարունակեց «նորմալ» համարել նման ծրագրերը՝ բարդելով մեղքը հայկական ընդդիմության և հայ հանրության վրա։
    Ես հաճախ եմ ինձ բռնացնում այն մտքի վրա, որ մեկնաբանում եմ աբսուրդը, անտրամաբանությունը, մի անգամ նույնիսկ հումոր արեցի, որ Փաշինյանին մեկնաբանելիս՝ մի ասելիք ունեմ՝ հայտնի կարգին հաղորդման sketch-ից․ երբ հարցնում են ինչու այսպես ասեց՝ հօգուտ Ադրբեջանի, ուզում եմ ասել՝ «մուտիտ է անում»։
    Դրա հետ մեկտեղ հասկացա, որ մեզ ուղղակի ծաղրում են միասին՝ իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ։ Վերցրել են ամենակարևոր ու սիրուն բառերից մեկը ու մեզ ծաղրում են՝ ասելով՝ գիտեք կլինեն օկուպացված տարածքներ, կլինեն չպատժված ցեղասպանական գործողություններ Արցախի հետ կապված, կլինեն պատերազմական հանցագործություններ՝ ամենադաժան դրսևորումներով, կլինի բռնի տեղահանություն, կլինեն հայ գերիների Բաքվի բանտերում, կլինեն Հայաստանի Հանրապետության դեմ մղվող անթաքույց զավթողական ծրագրերը, բայց այդ ամենի անունը կդնենք «խաղաղություն», ու ով Հայաստանում ասի՝ «հոպ, էս ի՞նչ եք անում», կասեն՝ «վայ, տեսեք խաղաղություն չի ուզում»։
    Մինչդեռ խոսքը իհարկե խաղաղության կամ դրա հնարավորության մասին չէ, խոսքը ասել՝ «հոպ էս ինչ եք անում», այն տրագիկոմեդիա ներկայացման մասին է, որ տևական ժամանակ Ալիևն ու Փաշինյանը բեմադրում են ձեռք ձեռքի տված։ Ամեն անգամ, երբ հայ հանրությունը խոսում է իր իրավունքից, խոսում է խնդիրներից, ասում են՝ սուս արա, մի խոսա, փոխարենը Ադրբեջանը կխոսի իր գոյություն չունեցող իրավունքից, իր պահանջները կթափահարի մեր քթի տակ, իսկ մեզ ասում են՝ մտի սեղանի տակ, ձևացրու խաղաղություն է։
    Ես իմ ողջ էությամբ չեմ ընդունում տգիտությունը, աչքակապությունը, ես սարսափում եմ այն մտքից, որ այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու։ Ես պայքարում եմ հենց այդ վտանգավոր ինքնախաբեության դեմ։ Վստահորեն ոչ միայն ես, այլ շատերը։ Մենք հենց իրական խաղաղության ձգտողներն ենք, մենք հենց տրամաբանության ու բարոյականության համար պայքարողներն ենք։ Մենք պայքարում ենք նրա համար, որ հայ հանրությանը չտանեն մոլորության, նորմալ չդարձնեն ամենաաբսուրդային մտքերը։
    Ես պարզ տեսնում եմ, թե ինչպես է մղվում պայքար հենց մեր ուղեղի համար կամ դրա դեմ, ինչպես են մեզ փորձում խաբել, որ խնդիրը Արցախից էր կամ մեզանից էր, ինչպես են ջնջում իրենց կյանքը հայրենիքի համար տված տղաների զոհողությունն ու հիշողությունը։ Իրենց թվում է, որ ջնջելու են Արցախը այդպես։ Բայց դա չի ստացվելու, հենց թեկուզ հենց այն պատճառով, որ Ալիևի աչքը Հայաստանի վրա է։ Ինքը իր զավթողական ծրագրերից չի հրաժարվելու, անսահման ագահ է դրա համար։ Մնում է մենք խելքի գանք ու միասնական ջանքերով հնարավորինս շուտ հեռացնենք այն իշխանությանը, որի միակ ֆունկցիան Ադրբեջանի փաստաբանի դերն է։ Ես կարծում եմ հունիսի 7-ի ընտրությունը ցույց տվեց, որ հայ հանրության մեծ մասը հոգնել է ինտելեկտուալ և մտավոր ծաղրանքից, որը մեր հանդեպ կիրառում է Փաշինյան–Ալիև զույգը…

  • Получается Путин повторяет азеро-турецкий опыт, да Распопова?))…

    Получается Путин повторяет азеро-турецкий опыт, да Распопова?))

  • Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտ…

    Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին
    «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել, — հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և հավելել, — Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:
    Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ynet-ի հետ զրույցում հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին: Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն էր հայտարարել…
  • Иранские источники показали кадры ночных атак на американские объекты в регионе…

    🇮🇷🇺🇲 Иранские источники показали кадры ночных атак на американские объекты в регионе.

  • ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները…

    ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները