Գագիկ Ծառուկյանն ու Միհրան Պողոսյանը չեն կարողացել «իտոգի» գալ
MakaryanNews-ի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանը, որ պայնանավորվել էին միասին մեկ ցուցակով մասնակցել ընտրություններին, տևական ժամանակ է` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Դրա համար էլ փետրվարի 21-ին տեղի ունեցած ՀՀՄ համագումարից մեկ ամիս անց դեռ որևէ հայտարարություն չկա ոչ Միհրան Պողոսյանի ու նրա թիմի կողմից, ոչ Ծառուկյանի կողմից:
Թե որն է պատճառը, մեզ հստակ չասացին, բայց ասացին` հիմնականում ցուցակի կազմելու, ցուցակում տեղերի և աշխատանքի բաժանման հարցում է, որ չեն կարողանում ընդհանուր հայտարարի կամ, այսպես ասած, «իտոգի» գալ:
Նշենք, որ այս պահի դրությամբ դեռ միայն Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունն է պաշտոնապես հայտարարել Գագիկ Ծառուկյանի հետ նույն ցուցակով մասնակցելու մասին:
Մեր տեղեկություններով` ավելի վաղ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էր բանակցել Ծառուկյանի հետ միասնաբար հանդես գալու շուրջ, բայց դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել, ինչից հետո էլ Վանեցյանը հայտարարեց պայքարից դուրս գալու և ընտրություններին չմասնակցելու մասին:
Այսպես շարունակելու դեպքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հռչակած «Նոյյան տապանում», հավանաբար, միայն Անդրանիկ Թևանյանը կմնա իր թիմով և մի քանի անհատ գործիչներ` նախկին նախարար Արա Այվազյանը, այլ մեծ ու փոքր նախկին պաշտոնյաներ, դեսպաններ: