Blog

  • Парламент Азербайджана заявил о приостановке отношений с Европейским парламенто…

    ⚡️🇦🇿🇪🇺 Парламент Азербайджана заявил о приостановке отношений с Европейским парламентом.
    По данным азербайджанских СМИ, также будет запущен процесс выхода из Евронест
    🚩SisMasis〽️ Подписаться в MAX

  • Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար …

    Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան
    ———-
    Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման արդարացումը լիովին տեղավորվում է շարունակվող կապիտուլյացիայի հետևանքների՝ դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի շրջանակում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հիպոթետիկ վերացական օրինակի՝ Արծվաշենում կառուցված մզկիթի քանդման հնարավորությանը։

    Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները…

    Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման արդարացումը լիովին տեղավորվում է շարունակվող կապիտուլյացիայի հետևանքների՝ դենացիֆիկացիայի և դեմի

  • ԵԽ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձ…

    ԵԽ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցն…

    Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին։
  • Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղությո…

    🔹Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները
  • Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտես…

    ⚡️ Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտեսական ակտիվության աճին. Թորոսյան
    https://www.armtimes.com/hy/article/335742
  • Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նույն ն…

    Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նույն նախարարության կամ համակարգի այլ աշխատակիցներ՝ 20-50 հազար, 100 հազար դրամ. Ծառուկյան
  • Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեց…

    🟨 Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին։
    ▫️Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ կսկսվի նաև Եվրանեսթին անդամակցությունը դադարեցնելու գործընթացը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի եւ աշխատողների համերաշխության միջազգային…

    Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի եւ աշխատողների համերաշխության միջազգային օրվա առթիվ

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Աշխատանքի օրը, եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։ Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։
    2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։
    Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է եւ համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։
    Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի։ Բայց նաեւ պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաեւ վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել եւս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը՝ աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Այս խոսույթն ամենեւին չի նշանակում մարդու արդեն իսկ ունեցած հմտությունների թերագնահատում, պարզապես չկա մարդ, որ գիտի ամեն ինչ, իսկ նոր իմացությունը, հմտությունն ու կարողությունը մարդուն դարձնում են ավելի մրցունակ։
    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներ, Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե՛ կրթության, թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։ Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։
    Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով։ Կեցցե՛ աշխատանքը, կեցցե՛ կրթությունը։ Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

  • Մամուլը գրում է Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Ի…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ»
    🔺 Նիկոլ Փաշինյանի օրոք տրված մաքսային արտոնությունների քանակն ու ծավալներն ավելի մեծ են, քան Սերժ Սարգսյանի ժամանակ. «Հրապարակ»
    🔺 Երեւանի այս պահուածքը պէտք չէ արգելակէ, որ համընդհանուր մօտեցում չձեւաւորուի այս խիստ վտանգաւոր մարտահրաւէրին դիմաց. «Ազդակ»
    🔺 Տեր Հեթում քահանա Թարվերդյան. «Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել ինքնիշխանության գաղափարով». «Հրապարակ»
    🔺 Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ»
    🔺 Մեր իշխանություններն այն աստիճանի են ծնկաչոք իջել թշնամու առաջ, որ անգամ վախենում են մշակութային արժեքները պաշտպանել. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ