🗳📸 ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու
Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել։ Լուրը հայտնել է Radar Armenia-ն։
❗️ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 221-ի համաձայն ընտրական շրջանում բարեգործություն իրականացնելն արգելվում է։
📣 Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան վերահաստատել է, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել և պարզաբանել, թե ինչու հենց այս փուլում։ «Խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էինք փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Մենք նորից գնում ենք արել և նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»,- ասել է Տիգրան Ավինյանը։
📌 Դիտարկմանը, որ նախընտրական փուլում է նվերը տեղ հասել, Ավինյանն արձագանքել է․ «Ինքը մի բան է ստացել, որը չէր ստացել մեկ տարի առաջ»։ |
factor.am|
🔸 Նշենք, որ լուրը և դրան կից հրապարակված լուսանկարը հեռացվել են այն տեղերից, որտեղ հրապարակվել էին։