🇦🇲🇦🇿Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում կայացած Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում հայտարարել է, որ
«Զանգեզուրի միջանցքի բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»։ Գագաթնաժողովից հետո ընդունված Գաբալայի հռչակագրում նույնպես ամրագրված է նույն ձևակերպումը՝ որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային բաղադրիչ։
Մինչ Բաքուն փաստացի հայտարարում է, որ միջանցքի գաղափարը իրագործված համաձայնություն է, Հայաստանի վարչապետի խոսնակը փորձում է համոզել հանրությանը, թե Ալիևի խոսքերը
«չեն վերաբերում ՀՀ տարածքին»։
Այս արձագանքը ոչ թե հստակ քաղաքական դիրքորոշում է, այլ փորձ՝ պատրանք ստեղծել, թե ամեն ինչ կարելի է բացատրել
«յուրովի»։
Սա déjà vu է։
Նույն սխալը տեսել ենք 2020-ին, երբ Փաշինյանը փորձում էր հավատացնել, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի նշանակում ռուսական վերահսկողություն։
Այդ ինքնախաբեությունն ավարտվեց Արցախի կործանմամբ։
Այսօր նույն սխեման կրկնվում է։
Փաշինյանը կրկին փորձում է սեփական մեկնաբանությամբ ներկայացնել միջազգային փաստաթուղթը՝ այս անգամ՝ Վաշինգտոնի հռչակագիրը։
Սակայն պատմությունը չի ներում նման
«քմահաճություն»:
Այն, ինչ ներկայումս ներկայացվում է որպես
«տրանսպորտային նախագիծ» կամ
«խաղաղության ուղի», վաղը կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության հերթական խաթարում։
Այս իրավիճակում իշխանության լռությունը կամ պատրանքային մեկնաբանությունները այլևս չեն կարող համարվել դիվանագիտական զսպվածություն․ դա քաղաքական անպատասխանատվություն է, որը հարվածում է պետության ինքնիշխան հիմքերին։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇 https://t.me/SurSurenyants Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇 https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-