Wizz Air հունգարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանում ավիացիոն անվտանգության ռիսկերի ավելացման մասին խոսելու հիմքեր չկան։
Wizz Air հունգարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինն այս մասին ասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գնահատե՞լ են Հայաստանի ավիացիոն անվտանգության ռիսկերը՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Իան Մալինը նշեց, որ ավիաընկերությունն ունի ռիսկերի գնահատման մեթոդներ, որոնք իրականցվում են երրորդ՝ անկախ կողմի դիտարկումների միջոցով։
«Մենք այդ առումով ունենք ստանդարտ ընթացակարգ և այս պարագայում միայն Հայաստանի դեպքում չէ, որ կիրառում ենք այդ համակարգը։ Մենք դա օգտագործում ենք բոլոր երկրների պարագայում՝ նախապատվություն չտալով որևէ կոնկրետ երկրի։ Կարող եմ ասել, որ այս պահին հիմքեր չկան կարծելու, որ Հայաստանում ռիսկերի ավելացում կա»,-ասաց նա։