Կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2026 թվականին շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների
վարժական հավաքների ժամանակացույցը։
— 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ,
-2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ,
-2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ,
-2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ,
— 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
-2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:
Նշվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հ.Գ. Ժամանակին այնքան ասեցինք, որ օրենք եք խախտում, անցած տարի օրենքում մարտական հերթապահության պահն ավելացրին։
Ի դեպ, հայտարարվող վարժական հավաքների ծախսերը կիրականացվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացվող միջոցների հաշվին:
Այս նպատակով պաշտպանության նախարարության բյուջեում նախատեսված է 2,564,364.0 հազար դրամ ֆինանսական միջոցներ, սակայն անհրաժեշտ է 3,111,532.2 հազար դրամ:
Տարբերության՝ 547,168.2 հազար դրամի, ինչպես նաև վարժական հավաքների մասնակիցների սննդի, հանդերձանքի և այլ ծախսերի մասով ֆինանսական միջոցների աղբյուր կհանդիսանա Պաշտպանության նախարարության տնտեսած միջոցները:
Նշենք, որ 2026 թվականին նախատեսված է ավելացնել պահեստազորայինների թիվը։
Այսինքն, եթե 2025 թվականին վարժական հավաքներին մասնակցել է 16.000 պահեստազորային, ապա 2026 թվականին նախատեսել են, որ վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների թիվը միջինում լինի 20.000։