ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակամիտված է Իրանի հետ համաձայնության ձեռքբերման աշխատանքին, սակայն եթե Թեհրանն անազնիվ գործի, ապա Վաշինգտոնը ճնշում գործադրելու միջոցներ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտի համալսարաններից մեկում ելույթում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ ասել է գնալ և բարեխղճորեն աշխատել համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Եթե իրանցիները ցանկանում են բարեխղճորեն աշխատել մեզ հետ, ապա կարծում եմ՝ մենք կարողանանք համաձայնագիր կնքել», — Վենսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Եթե նրանք ստեն, խաբեն, եթե փորձեն խանգարել մեր կողմից ձեռք բերված այս փխրուն հրադադարին, ապա նրանց սպասում են տխուր հետևանքներ, քանի որ նախագահը ցույց է տվել, որ մենք առաջվա պես ունենք ճնշման ռազմական, դիվանագիտական և, ամենակարևորը, տնտեսական լծակներ», — հավելել է նա։
Նրա խոսքով՝ Թրամփը նախորդ օրն իրեն ասել է, որ իրանցիների մոտ «ավելի լավ է ստացվում վարել բանակցություններ, քան մարտական գործողություններ»։
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարն «անհամբեր է և առաջընթացի է սպասում» իրանական հարցում։