⚖️ 44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալ Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցել են։ Նա մեղադրվում է նույն զորամասի պաշտոնյայի որդու՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելու մեջ։
🗣 Քանի որ սա հետապնդումը դադարեցնելու ոչ արդարացնող հիմք է, դատարանը հարցրեց մեղադրյալի կարծիքը․ «Ես շատ եմ ուզում արդարացված դուրս գալ, որովհետեւ իրականում կապ չունեմ, բայց ես այժմ համարվում եմ ստացիոնար բուժման մեջ՝ բժշկական կենտրոնում պառկած հիվանդ։ Ինձ երեկ պետք է վիրահատեին, բայց քանի որ չեմ ուզել խոչընդոտել դատական նիստին, իմ վիրահատությունը հետաձգել են վաղը, եկել եմ էստեղ։ Առողջությանս բավականին վտանգ սպառնացող խնդիր կա, որոշումը Ձերն է, ես դեմ չեմ, որպեսզի պարբերաբար այս դատական նիստին խոչընդոտ չհանդիսանամ»,- ասաց Հարությունյանը, սակայն կողմերի կարծիքները լսելուց հետո իր դիրքորոշումը փոխեց՝ խնդրելով իրեն հանրային պաշտպան տրամադրել։
📎 Կարդալ ավելին
Քիմիկների գործով Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի վաղեմության ժամկետներն անցել են — Infocom
44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալներից մեկին՝ Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները լրացել են։ Հարությունյանը, որ 2020 թ․ զբաղեցրել…