Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ իր վրա փաթաթվել է բանսարկություն, որից ինքը պետք է ձերբազատվի, դրանից հետո նոր ինքը պատրաստ կլինի խոսել քաղաքական հարցերի մասին։ Խոսքն իրեն մեղսագրվող արարքի մասին է, որը, հանուն արդարության, ինքը չի կատարել։ Այսինքն, Տոնոյանին մեղադրում են մի բանում, ինչն ինքը չի արել ու սա գիտեն բոլորը՝ ԱԱԾ-ից մինչև դատարան, Վիլեն Գաբրիելյանից մինչև Նիկոլ Փաշինյան։ Տոնոյանը բանտարկվել է ու հիմա էլ դատական պրոցեսով անցնում է ՄԵԿ ՄԱՐԴՈՒ քաղաքական որոշմամբ պայմանավորված։ Այսինքն, մարդու գլխին Փաշինյանը ջարդել է պատերազմի պարտությունը՝ նրան դարձնելով «քավության նոխազ»։
Դավիթ Տոնոյանին քաղաքական առումով հեղինակազրկեց, սևացրեց ու կործանեց Նիկոլ Փաշինյանը, որն իրեն արված ոչ մի լավություն չի ներում, ինչը Տոնոյանն իր մաշկի վրա շատ ուղղակի ձևով զգաց, չնայած իր շրջապատի շատ կոնկրետ մարդիկ իրեն համոզել ու առ այսօր էլ շարունակում են համոզել, որ իր հետ կատարվածի հետ Նիկոլը ոչ մի կապ չունի։
Ես գիտեմ, որ Տոնոյանը չի հաշտվում ոչ պատերազմում պարտության, ոչ էլ իր հետ եղածի հետ, ես հո իրեն լավ եմ ճանաչում ու երբ ինքը ասում է, որ պետք է ձերբազատվի իր վրա փաթաթված բանսարկությունից, ինքը հո լավ գիտի, թե ով է «բանսարկուն» ու ով է իր հետ արել այդ ամենը։
Մնացածն արդեն իր դաշտում է, «բանսարկուի» տեղն էլ լավ գիտի, նրան պատասխան տալու ձևն էլ լավ գիտի, բա հենց մեր ասածն էլ իրեն դա է եղել, որ չես կարող ոչինչ չանել, երբ քո հետ նման ձևով են վարվել !