Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ալյասկայի Անքորիջ քաղաքում 2025 թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություններ չեն եղել, փաստաթղթեր չեն ստորագրվել, սակայն քննարկվել են փոխզիջումներ և առաջարկներ՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանը։
Այս մասին նա ասել է «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Հակամարտության կարգավորման մասին խոսելիս ռուսաստանցի պաշտոնյաները հաճախ խոսում են «Անքորիջի ոգու» մասին։ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում Վլադիմիր Պուտինը փորձել է բացատրել, թե ինչ է դա նշանակում։

«Անքորիջում իսկապես որևէ պայմանավորվածություն չի եղել։ Անքորիջի ոգին, չնայած այն չի ամրագրվել որևէ պաշտոնական փաստաթղթում, ոչ ոք որևէ ստորագրություն չի դրել, սակայն Անքորիջում մենք քննարկել ենք որոշակի հնարավորություններ՝ ուղղված Ուկրաինայում ճգնաժամի ավարտին։ Եվ քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ ներկայացրել էր։ Մեզ խնդրել էին ընդունել ամերիկացի բանակցողների կողմից ձևակերպված փոխզիջումները։ Մենք մտածել ենք դրա մասին, և ոչ անմիջապես, բայց մենք եկանք Անքորիջ և ասացինք, որ համաձայն ենք», — ասել է Պուտինը՝ հավելելով, որ Մոսկվան ամերիկյան կողմից այլ դիրքորոշում չի լսել։