Blog

  • Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, այն, ինչ սպասում էինք, եղա…

    🔹Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, այն, ինչ սպասում էինք, եղավ, դատական նիստից հետո ասել է Սամվել Կարապետյանը

    📌«Մենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք 100 տոկոս, միայն առաջ»,-ասել է Կարապետյանը։
    🔹Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով

  • Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը,…

    🔹Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը
    📌Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը թույլ տվեց Սամվել Կարապետյանին հարցազրույցներ տալ։ Կարապետյանն էլ հայտարարեց, որ առաջիկա օրերին կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին։
    🔹Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով
  • «Интер» опубликовал на своей странице в Facebook видео с участием Генриха Мхитар…

    «Интер» опубликовал на своей странице в Facebook видео с участием Генриха Мхитаряна под песню «Гини лиц».

  • Սամվել Կարապետյանին թույլատրվել է հարցազրույցներ տալ։ Նիստից հետո լրագրողների հ…

    📌 Սամվել Կարապետյանին թույլատրվել է հարցազրույցներ տալ։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա և իր թիմն ասացին, որ առաջիկայում կհրավիրեն լրագրողներին ու կպատասխանեն հարցերին։
    📌Կարապետյանը հարցերին ի պատասխան ասաց, որ «Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում էինք, այն էլ եղավ»։
    📌 Խորհրդարանական ընտրությունների մասին հարցին ի պատասխան ասաց՝ «մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»։
  • «Իրավապահները քաղաքական նպատակներով են գործում»․ Դանիելյան Արթուր Դանիելյանը դա…

    ⚖️ «Իրավապահները քաղաքական նպատակներով են գործում»․ Դանիելյան
    🚨 Արթուր Դանիելյանը դատարանի մոտ հայտարարեց, որ իրավապահ համակարգը փորձում է իր գործիքակազմը օգտագործել քաղաքական նպատակներով։
    💬 «Գաղտնալսումների հատվածները մոնտաժված են»,– ասաց նա՝ խոսելով հրապարակված ձայնագրությունների մասին։
    Նրա խոսքով՝ խախտվել է անմեղության կանխավարկածը, և գործընթացի նպատակը քաղաքական հարված հասցնելն է «Ուժեղ Հայաստան»-ին։
    📢 Դանիելյանը նաև նշեց, որ իշխանությունները գործում են «վախերով» և թիրախավորում են անգամ կանանց։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան…

    Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան

  • Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ…

    Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
  • суд продлил домашний арест Самвела Карапетяна на 3 месяца. Политические преслед…

    ‼️‼️‼️ суд продлил домашний арест Самвела Карапетяна на 3 месяца. Политические преследования — нет не слышали
    @armnewz

  • Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Նիկոլը շատ լավ գիտի, որ…

    Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին
     
    Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է։
     
    Հասկանալով է արել։ Չի´ քաշվել, չի´ խորշել, չի վախեցել՝ մեկ պարզ պատճառով. այս պահին ակտիվ պայքարողների թիվը բավարար քանակի չէ։ Ընդհանուր հանրային ֆոնը եթե նկատի ունենանք՝ նրա իշխանությունն արդեն պարտվել է, բայց փոփոխությունների մեքենան դեռ բավարար հզորության չէ։ Նիկոլը սա շատ լավ գիտի։
    Մշտապես դիտորդ շերտերը, «ով հաղթի՝ նրա կողմը» անցնողները, «քաղաքականությամբ չզբաղվողները», չկողմնորոշվածները դեռ շատ են։ Փոփոխություններ ուզողները, երազողները՝ նույնպես, բայց նրանց հավասարակշռում են պրոցեսներին չմասնակցողները, «շառից փորձանքից հեռու» մնացողները, իրենց մասնակցությունը չտեսնողները։
     
    Սա գուցեև ազգային հատկանիշ է, բայց նաև՝ հիմնական ընդդիմադիր ուժերի՝ առայժ ոչ բավարար մենեջմենթի արդյունք։
    Ընդդիմադիր ուժերը պիտի հիմա իրենց ուժերն առավելապես կենտրոնացնեն ընտրողի հետ անկեղծ ու դինամիկ աշխատանքի վրա։
    Ակտիվ հանրային շերտերն էլ իրենց հերթին, անկախ քաղաքական նախասիրություններից, պիտի աշխատեն իրենց մտերիմ ապաքաղաքական շրջանակների հետ։ Մարդկանց պետք է բացատրել, որ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է։
     
    Մենք սա ասում էինք 2020-ին՝ մինչև պատերազմը, զգուշացնում էինք 2021թ. ընտրություններին ընդառաջ, ահազանգում էինք 2022-ի աշնանը, երբ Նիկոլը միանձնյա ստորագրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունը ու արդեն հետո՝ շրջափակման ամբողջ ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունը սովորել է իրադարձությունները պոստ-ֆակտում արձանագրողի իր դերին, որքան էլ այդ իրադարձությունները ողբերգական լինեն ու անմիջականորեն առնչվեն յուրաքանչյուրիս։
     
    Այնպես որ, հանրային բոլոր շրջանակների հետ ակտիվ աշխատանքի ամենապատասխանատու փուլը պետք է համարել բացված։ Մեր բոլորի խնդիրն է՝ ներգրավել բավարար քանակի ակտիվ քաղաքացիների։  
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ