🇺🇸🇱🇧 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի կանխել Լիբանանի և Իսրայելի միջև նախօրեին ձեռք բերված համաձայնագրի խախտումները՝ ապահովելով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։
📌 Լիբանանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Աունը հորդորել է Թրամփին՝ ճնշում բանեցնել Իսրայելի նկատմամբ, որպեսզի նրա զինուժը դուրս գա Լիբանանի հարավից՝ միաժամանակ վստահեցնելով, որ Բեյրութը հավատարիմ կմնա իր ստանձնած հանձնառություններին։ |azatutyun.am|
🇮🇱🇱🇧 Իսրայելի բանակը հայտարարել է շաբաթ օրը Լիբանանի հարավում գտնվող Նաբատիայի շրջանում ենթադրյալ զինյալների ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին, հայտնում է «AFP»-ն։ 🔸 Սա նմանատիպ առաջին հարվածն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Իսրայելի և Լիբանանի…