🇮🇷 Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը նշան է, որ տարածաշրջանի երկրների՝ Միացյալ Նահանգների նկատմամբ ընկալումը փոխվել է։
🗣«Տարածաշրջանի երկրները հասկացել են, որ անվտանգությունն ապրանք չէ, որը կարելի է գնել կեղծ միջնորդներից», — հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին, որը պայմանագիրը ստորագրած երեք երկրների դաշնակիցն է։ |azatutyun.am|
🇹🇷🇸🇦🇵🇰 Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր կնքել: 📑 Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել այսօր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում՝ հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: ℹ️…