The Wall Street Journal-ը, հղում տալով Պենտագոնի նախկին աշխատակցին, գրել է, որ Իրանի դեմ պատերազմից հետո ոչնչացված և կորսված ռազմական տեխնիկայի վերականգնման և համալրման համար այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը պետք է ծախսի 1.4-ից 2.9 միլիարդ դոլար։
Պարբերականի տվյալներով, ամենից շատ ծախս պահանջվելու է կործանիչների, անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի վերանորոգման և համալրման համար։
Այսպիսով, սխալմամբ խոցված երեք F-15E-երի փոխարինումը գնահատվում է մոտ 300 միլիոն դոլար, իսկ Իրանի հարվածից հետո վթարային վայրէջք կատարած F-35A Lightning II-ի վերանորոգումը կարժենա մոտ 82,5 միլիոն դոլար։
Շահագործումից հանված KC-135 լցավորող ինքնաթիռը, հավանաբար, կփոխարինվի 165 միլիոն դոլար արժողությամբ KC-46-ով, ընդ որում, սրա հետ մեկտեղ պահանջվելու է նաև վնասված այլ տեխնիկայի վերանորոգում։
Բացի այս, ԱՄՆ-ը նաև կորցրել է ավելի քան տասը MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, յուրաքանչյուրը մոտ 16 միլիոն դոլար արժողությամբ, դրանց արտադրությունը նույնպես դադարեցված է։
Իսկ նոր MQ-9B-ի մոդելի մեկ միավորի արժեքը 30 միլիոն դոլար է:
Չմոռանանք, որ Իրանը հարվածներ է հասցրել նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ռադիոլոկացիոն, կոմունիկացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերին, ներառյալ` Քաթարում կամ Կատարում տեղակայված վաղ նախազգուշացման AN/FPS-132 համակարգին, որի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար է, այն դեպքում, երբ նոր AN/TPY-2 ռադարների գինը 300 միլիոն դոլարի սահմանում է։
https://t.me/oborona2025