❗️Ուղտը չոքեց նաև մյուս լրագրողների դռանը
ԱԺ ղեկավարությունը` ի դեմս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի, մի քանի ճամբար փոխած Հայկ Կոնջորյանի «նավոդկով» ապօրինի կերպով հավատարմագրումից զրկել են «Ժողովուրդ» օրաթերթի իմ գործընկորներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին: Դարձյալ նույն էժանագին մեթոդով են գործել` մի օրվա մեջ երկու նկատողություն են հորինել և լրագրողների գլխին սարքել, որպեսզի իրավական առումով «հիմնավորեն» իրենց հորջորջած ժողբաստիունությունը:
Հիշեցնեմ, որ նույն կերպ Ալեն Սիմոնյանը ինձ էր ապօրինի զրկել ԱԺ-ում հավատարմագրումից` սուտ հիմնավորումներով, հորինված նկատողություն տալով ինձ: Ես ԱԺ աշխատակազմի ապօրինի որոշումը, իհարկե, վիճարկել եմ Վարչական դատարանում, բայց դա որևէ օգուտ չի տվել, ու եթե նույնիսկ մի տարի անց դատարանը իմ օգտին որոշում կայացնի, այլևս որևէ մեկին հետաքրքիր չի լինի այդ հաղթանակը` Ալեն Սիմոնյան-Դավիթ Առաքելյան զույգն իրենց սև գործն արդեն տեսել ու իրենց վատությունն արել են:
Հիմա նույնը կրկնվում է իմ գործընկերների նկատմամբ, ինչը խիստ դատապարտելի է իմ կողմից: Կարծում եմ` լրագրողները պետք է համախմբվեն այս հարցում և ստիպեն ԱԺ ղեկավարությանը` փոխել իրենց մոտեցումն ու զերծ մնալ այսօրինակ էժանագին ամբիցիաներով լրագրողներին իրենց պատկերացմամբ պատժելու արատավոր պրակտիկայից: Հակառակ պարագայուն այս ամենը սպառնում է ընդդիմադիր դաշտի բոլոր լրագրողներին: