Առուշ Առուշանյանի ազգականը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիսի համայնքապետարանի հետԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազգականին պատկանող «Բեսթ ռոուդ» ՍՊԸ-ն այս տարվա մարտի 19-ին 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիս համայնքի հետ՝ մասնակցելով համայնքի հայտարարած բաց մրցույթին, որին այլ մասնակից չի եղել։
📌 Ըստ կնքված պայմանագրի մասին հայտարարության՝ ընկերությունը պետք է հիմնանորոգի Գորիս քաղաքի մի քանի փողոցներ։ Ընկերությունը 2019 թվականի հունիսի 13-ին հիմնադրել է Հայկ Բաղդասարյանը և մինչ օրս 100% սեփականատերն է։
2021 թվականի հունիսին Սյունիքի մարզի քրեական դատարանում սկսվել էր Առուշ Առուշանյանին վերաբերող քրեական վարույթի քննությունը,
որում նշվում էր՝ «Բեսթ Ռոուդ» ընկերության սեփականատեր Հայկ Բաղդասարյանը Առուշանյանի հորեղբոր թոռն է,
բայց ընկերության փաստացի սեփականատերն Առուշանյանն է։ 🗣 Առուշ Առուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթին մասնակցում են տարբեր ընկերություններ, և «Բեսթ Ռոուդ» ընկերությունն արտոնյալ կարգավիճակ չունի։
Իսկ Հայկ Բաղդասարյանն իր հեռավոր ազգականն է, որին վաղուց չի հանդիպել։🔻 Ըստ նրա՝ շահերի բախում այս գործարքում չկա։
Առուշ Առուշանյանի ազգականը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիսի համայնքապետարանի հետ
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազգականին պատկանող «Բեսթ ռոուդ» ՍՊԸ-ն այս տարվա մարտի 19-ին 312 մլն դրամի պայմանագիր է կնքել…