Blog

  • Դոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքիանը թվային եղանակով ստորագրել են Իրանի և ԱՄՆ-ի մ…

    🟥 Դոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքիանը թվային եղանակով ստորագրել են Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, ռուսական գազի թանկացման պարագ…

    «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիեւը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։
    Սխեման, ըստ մեր աղբյուրի, լինելու է այսպիսին․ Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը, հավանաբար, սուբսիդավորելու է Ալիեւը։
  • Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Կ…

    Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Сегодня днём в Ереване ожидается жара под 31-33 градусаВечером в некоторых райо…

    🫠 Сегодня днём в Ереване ожидается жара под 31-33 градуса
    Вечером в некоторых районах возможно, пойдут кратковременные дожди, сообщает Армгидрометцентр.
    Температура воздуха составит плюс 23-25 градусов, а ночью — 18-20 градусов.
    @yerevanch

  • Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի հետ էլեկտրոնային տարբերակով հուշագրի ստորագրումըԵր…

    Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի հետ էլեկտրոնային տարբերակով հուշագրի ստորագրումը
    Երկրները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց:
    ԱՄՆ- ն և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները պետք է պատրաստեն Իրանի վերականգնման ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլարի չափով։
    Վաշինգտոնը պարտավորվում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանել այն ժամանակահատվածում, որի մասին կողմերը կպայմանավորվեն վերջնական համաձայնագրում:
    Իրանը չի արտադրի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։
    Կողմերը իրանական միջուկային նյութերի հարցը կլուծեն ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։
    Իրանը պարտավորվում է Հորմուզի նեղուցով անցնելու համար նավերից 60 օրվա ընթացքում վճար չվերցնել:
  • «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը, պատասխանելով «Ժո…

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, տեղեկացրել է, որ վերջին տարիներին մերժվել է միայն մեկ կուսակցության գրանցում։ Խոսքը Արթուր Ղազինյանի կողմից հիմնադրված քաղաքական ուժի մասին է, որի պետական գրանցման դիմումը մերժվել է պետական ռեգիստրի պետի կողմից։
    Նախարարության փոխանցմամբ՝ մերժման հիմքը եղել է «Կուսակցությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։ Այդ կետը սահմանում է հետևյալը. «Կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման կամ ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև ընտրված չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)»։
    Այսինքն՝ կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենքի պահանջներին, կամ հիմնադիր համագումարում չեն ընդունվել օրենքով նախատեսված անհրաժեշտ որոշումները։
    Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը նախկինում «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն հետագայում վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վերջերս Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել նրա եղբայրը՝ Դավիթ Ղազինյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով։
    Այսպիսով, նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, կուսակցությունների պետական գրանցման մերժված հայտերի ամբողջական ցանկում ընդգրկված է ընդամենը մեկ քաղաքական ուժ, և այդ ուժը իրավաբանի ընտանիքից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 2006 թվականից ԵՊՀ և ԵՄ պատվիրակության օժանդակությամբ հիմնադրել և ղեկավարում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը։
    «Ժողովուրդ» օրաթերթին Արթուր Ղազինյանը հայտնեց հետևյալը.
    «Մեր կուսակցությունը՝ «Մեկ Հայաստան»-ը, վաղուց լուծարված է և իրավաբանորեն գոյություն չունի։ Մենք չենք դիմել ընտրություններին մասնակցելու համար, մենք գրանցման դիմում չենք ներկայացրել և, առհասարակ, չունենք այդ խնդիրը»։
    Նա նաև նշեց, որ կուսակցության լուծարման պատճառը կուսակցության քաղաքական պասիվությունն է եղել»։