ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում իր աշխատանքները չի ակտիվացնելու, իսկ կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը սպառված է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է ԱԺ-ում ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ։
Անդրադառնալով առաջիկա հինգ տարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին՝ վարչապետը նշել է, որ կազմակերպությունից հայկական կողմի բարձրացրած հարցերի վերաբերյալ պատասխաններ չեն ստացվել, հետևաբար ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է։
«Առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, ու կարող են երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում ՀԱՊԿ-ի մասին որևէ հիշատակում չկա։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային ոլորտում ստանձնած պարտավորությունները։