Blog

  • Я борюсь за ту родину, которую мечтаю оставить своим детям — Севак ХачатрянВерн…

    🇦🇲 Я борюсь за ту родину, которую мечтаю оставить своим детям — Севак Хачатрян
    Верность национальным ценностям и Армянской Апостольской Церкви, достойное воспитание будущих поколений — это те ориентиры, за которые мы боремся сегодня. Об этом заявил представитель блока «Армения» Севак Хачатрян на встрече с молодежью.

    «Образ родины, которую я хочу передать своим детям, и есть мой главный стимул оставаться в политике и продолжать путь борьбы. Прежде всего, я хочу видеть Армению безопасной и могущественной державой, верной своим истокам. И я уверен, что мы обязательно построим такое государство», — отметил Севак Хачатрян.

    Подробности — в видео
    🤍 @rusyerevantoday

  • ԻՀՊԿ-ն հրապարակել է Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողության քարտեզը:@armge…

    🇮🇷 ԻՀՊԿ-ն հրապարակել է Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողության քարտեզը:
    @armgeopolitic

  • Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ…

    📌 Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ՝ Համալիրի դիմաց, մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում՝ պահանջելով հայ գերիների ազատ արձակում։

  • Մենք այստեղ ենք, որպեսզի մեր համագործակցության անվտանգային հրամայականներին անդր…

    🟨 Մենք այստեղ ենք, որպեսզի մեր համագործակցության անվտանգային հրամայականներին անդրադառնանք։
    ▫️Իմ անձնական համոզմունքով՝ աշխարհի այսպիսի կարգը պիտի վերականգնվի, բայց այն կվերականգնվի և կվերակառուցվի՝ ծնունդ առնելով Եվրոպայից։
    Կանադայի վարչապետ Մարկ Քարնի

  • Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայ…

    Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու:
  • Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղ…

    Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

    «Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում, և որ հաղորդակցությունը կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում. նույնը, ինչ պողպատն ու ածուխը խաղացին խաղաղության և բարգավաճման ամրապնդման գործում՝ Եվրամիության ծննդյան ժամանակ››,-նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ X-ի իր էջում հրապարակելով ԵՔՀ-ի պանելային քննարկման ժամանակ ունեցած իր ելույթից:

  • Իրանը սպառնում է հարվածել ամերիկյան նավերինթե դրանք փորձեն մուտք գործել Հորմուզի…

    Իրանը սպառնում է հարվածել ամերիկյան նավերին

    թե դրանք փորձեն մուտք գործել Հորմուզի նեղուց՝ արգելափակումից դուրս բերելով այնտեղ կուտակված առևտրային նավերը։
    «Մենք զգուշացնում ենք, որ ցանկացած օտար ուժ, այդ թվում՝ ագրեսիվ ԱՄՆ բանակը, Հորմուզի նեղուցին մոտենալու կամ մուտք գործելու դեպքում կենթարկվի հարձակման», — հայտարարել է բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ալի Աբդոլահի Ալիաբադին։
  • Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժո…

    Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խիզախ քաղաքական որոշումների համար, որը նա կայացրել է՝ Հայաստանին ավելի մոտեցնելով Եվրամիությանը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոշտան որպես փաստ նշել է Հայաստանում անցկացվող գագաթնաժողովը։

    «Վստահ եմ, որ այսօր և հաջորդող գագաթնաժողովներին ԵՔՀ-ն կդառնա գործողությունների հիմնական խթանը. գործողություններ, որոնք միտված կլինեն աջակցելու Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին ու միաժամանակ կապահովեն եվրոպական կոալիցիայի ստեղծումը թմրանյութերի դեմ պայքարի գործում»,-ասել է նա։

    Եվրոպական խորհրդի նախագահը գագաթնաժողովը պատմական է համարել, քանի որ առաջին անգամ ԵՔՀ-ն անցկացվում է Հարավային Կովկասում։

    «Այն պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ. այդ համաձայնագիրը խաղաղության պատմություն է Եվրոպայում, որը պետք է նշվի այն աշխարհում, որտեղ, կարծես, գերիշխում են լարվածությունն ու պատերազմը, պատմական է, քանի որ գագաթնաժողովին մասնակցում է նաև ոչ եվրոպացի գործընկեր՝ Կանադայի վարչապետը»,-ասել է նա՝ հավելելով, որ Կանադան կիսում է Եվրոպայի գլոբալ անվտանգության տեսլականն ու ցանկանում է ստեղծել միջազգային կարգ, որը հենված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա։

  • Եկեք ազնիվ լինենք, 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան…

    🇫🇷 Եկեք ազնիվ լինենք, 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է. Էմանուել Մակրոն
    🗣 «Որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Եվ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը, այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը, և շահեց դրա արդյունքում, այն որոշեց, որ խաղաղությունն ու Եվրոպան առաջնային ձգտումն են։ Այն դիմադրությունը, որ կա Ուկրաինայում, Հայաստանի ռազմավարությունը, այն, ինչ արվեց Մոլդովայում, ինչպես նաև այստեղ նստած շատ այլ երկրներում, ցույց է տալիս, որ մենք՝ որպես եվրոպացիներ, որոշել ենք ահազանգ հնչեցնել միասնական զարթոնքի համար, և ռազմավարական ինքնավարությունը հենց սրան է ուղղված», — քննարկման ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։