Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը
Նախագծի հեղինակն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։
🔹 Օրենսդրական փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։
🔹 Մեռելոց օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։
🔹 Նոր կարգավորումներով ամրագրվում է նաև, որ Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։
🔹 Ընդունված փոփոխություններով հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա այն կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։
🔹 Հայ կինոյի օրը ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին, Երկրապահի օրը կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։
🔹 Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվում են․ հուլիսի 5-ը մնում է Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր է սահմանվում օգոստոսի 23-ը։
🔹 Ազգային փոքրամասնությունների համար, նրանց առաջարկով, Կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ ազգային տոները նշելու նպատակով։
🔹 Տոնացույցում ավելացվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը՝ փետրվարի 17-ին, և Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11-ին։
🔹 Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են նաև Երևանի և մարզերի օրերը։ Դրանք կնշվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ հստակ հերթականությամբ։