Blog

  • Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը…

    Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է մամուլում տարածված լուրը, թե Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը իբր անիրագործելի է դարձել։
    «Hraparak.am-ը հերթական հոդվածով փորձում է խեղաթյուրել իրականությունը՝ պնդելով, թե Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրն իբր դարձել է անիրագործելի։ Մինչդեռ պաշտոնական տվյալները ներկայացնում են իրավիճակի էապես այլ պատկեր։
    Այսպես, օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 7743 ընտանիք (31,845 անձ), որից 7147 ընտանիք (29,921 անձ)՝ ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
    Հավաստագրերի իրացման գործընթացը ևս ակտիվ շարունակվում է․ հավաստագիրն իրացրել է 4146 ընտանիք (19,098 անձ), որից 3853-ը (18,134 անձ) ձեռքբերման բաղադրիչով, 62-ը (304 անձ) կառուցապատման բաղադրիչով, 231-ը (660 անձ)` գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
    Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց Ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ –531, Արմավիր – 667, Կոտայք – 1081։
    ԶԼՄ-ին կոչ եմ անում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրին անդրադարձ կատարելիս հիմնվել բացառապես թվային տվյալների և փաստական հիմքերի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նվեր Կոստանյանը։
    Նշենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, թե Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման ծրագիրը բազում խոչընդոտների է հանդիպում, քանի որ բնակարանների բարձր գների պատճառով բնակապահովման ծրագրի շրջանակներում տրամադրվող սերտիֆիկատները հնարավոր չի լինում իրացնել։
  • Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» …

    🔹Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» և միջազգային իրավունքի վերաբերյալ, գրել է Աբբաս Արաղչին
    📌«Երկակի ստանդարտներն ակնհայտ են և ամոթալի։
    Գազայում Իսրայելի ցեղասպանությանը և Իրանի դեմ ագրեսիային ձեր աջակցությունը կործանեց ցանկացած բարոյական առավելություն, որ կարծում էիք, թե ունեք»,- գրել է Արաղչին։
  • Պարո’ն Ֆարմանյան, դուք բարեհաջող տապալեցիք ձեր թեկնածությունը, ազատ եք. Հարությո…

    Պարո’ն Ֆարմանյան, դուք բարեհաջող տապալեցիք ձեր թեկնածությունը, ազատ եք. Հարությունյան
    🎞 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Похоже, настало и наше время заняться помоечным “Грапараком” и Армине Оганян. Но…

    Похоже, настало и наше время заняться помоечным “Грапараком” и Армине Оганян. Но сделаем это исключительно по закону.
    В июле 2025 года Հրապարակ в хамоватой манере отказались предоставить Hetq/MOM письменно запрошенную информацию о собственности и финансах, заявив, что отчитывается перед государством, а независимым организациям ничего не должна. Однако это не так.
    Закон РА “О бухгалтерском учёте” с 2025 года, статья 27(7), гласит что организация по запросу физического или юридического лица должна предоставить её электронную копию либо ссылку на публикацию в течение трёх рабочих дней. За нарушение статья 169.12 КоАП. Ответственность несёт руководитель, где первый штраф — 150-кратный размер минимальной зарплаты. При неустранении нарушения 1500-кратный, затем 4500-кратный. Поэтому, госпожа Оганян, вопрос теперь вполне серьезный: где официальная финансовая отчётность “Հրապարակ” а не самодеятельная табличка в экселе?
    Бить будем по самому больному — по кошельку.
    🇦🇲 𝕸𝖆𝖘𝖎𝖘 𝖁𝖆𝖓𝖌𝖚𝖆𝖗𝖉 ֍

  • TRIPP против Армянской АЭС: как Баку нацелился на энергетический суверенитет Арм…

    TRIPP против Армянской АЭС: как Баку нацелился на энергетический суверенитет Армении — Новости 13.08.2026 | Verelq News
    https://verelq.am/ru/node/176357

    TRIPP против Армянской АЭС: как Баку нацелился на энергетический суверенитет Армении

    Заявление Алиева об изучении азербайджанскими специалистами возможности размещения в Армении новых ЛЭП с целью поставки электроэнергии вписывается в логику авантюры под названием TRIPP.

  • Европейские партнёры предупредили армянские власти о необходимости готовиться к …

    🖊Европейские партнёры предупредили армянские власти о необходимости готовиться к экономическим сложностям в связи с выбранным Ереваном курсом на сближение с Евросоюзом. Как сообщает газета «Жоховурд» со ссылкой на информированные источники, в Брюсселе заявили о готовности оказывать Армении поддержку на фоне возможных ограничений со стороны России, однако при этом чётко обозначили, что риски неизбежны.
    По данным издания, представители европейских структур подчеркнули: поскольку решение о смене вектора принято самой Арменией, республике следует быть готовой нести экономические издержки, сопутствующие этому выбору.

  • Аварийное отключение водоснабжения сегодня. 13 августа в Ереване Эребуни с 11:00…

    ❗️🚰Аварийное отключение водоснабжения сегодня. 13 августа в Ереване
    🔺Эребуни

    с 11:00 до 15:00 воды не будет в Нор Ареше на 8, 11-й ул.
    @yerevanch

  • #Բիզնես Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյա…

    #Բիզնես
    ⚙️ Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան
    Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն Ալիկ Ստեփանյանը ներկայացրել է բանկի արագ աճին զուգահեռ գործառնական արդյունավետության բարձրացման, սպասարկման որակի բարելավման և թվային լուծումների զարգացման նոր մոտեցումները։
    🔗 aravot.am | @aravot
  • Վերանշանակումներ կառավարության նիստում Կառավարության նիստում վերանշանակվել են մ…

    📌 Վերանշանակումներ կառավարության նիստում
    ✍️ Կառավարության նիստում վերանշանակվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների ղեկավարները, ինչպես նաև մարզպետներ։
    Վերանշանակվել են՝
    • Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում
    • Եղիազար Վարդանյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում
    • Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում
    Մարզպետներից վերանշանակվել են․
    • Ռոբերտ Ղուկասյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում
    • Վահագն Արսենյանը՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում
    • Սեդրակ Թևոնյանը՝ Արարատի մարզպետի պաշտոնում
    • Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնում
    • Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի մարզպետի պաշտոնում
    • Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետի պաշտոնում
    • Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում
    • Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետի պաշտոնում
    • Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնում։