Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար և հանդես է եկել Մոսկվայի ու Թեհրանի ռազմավարական համագործակցության արագացման օգտին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Իրանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի կառավարության և ժողովրդի կողմից ցուցաբերված աջակցությունն ու համերաշխության խոսքերը, ինչպես նաև զրույցի ընթացքում ընդգծել է ռազմավարական համագործակցության արագացման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական, լոգիստիկ և տարածաշրջանային ոլորտներում», — նշվում է Փեզեշքիանի գրասենյակի մամուլի ծառայության Telegram-յան հայտարարության մեջ։