Ռոբերտ Քոչարյանի պահվածքի մասինՀայաստանի ամենադեմոկրատ նախագահ, ազատ մամուլի ռահվիրա Ռոբերտ Քոչարյանը այսօր ևս իմ հնչեցրած քաղաքավարի հարցին ի պատասխան` ինձ կոպտեց ու արհամարհական հեռացավ: Սա քարոզարշավի շրջանակներում երկրորդ նման դեպքն է, երբ Քոչարյանը հատուկ վերաբերմունք է ցուցաբերում իմ նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է իմ ու մեր բոլոր ամենասուր հարցերը, իսկ Քոչարյանը մի կերպ է իրեն զսպում, որ իր նեգատիվը ամբողջ ուժով չարտահայտի լրագրողների հանդեպ:
Սրանից առաջ էլ Ծիծեռնակաբերդում ինձ կոպտեց ու վիրավորեց: Ավելի վաղ էլ իր ենթակա Բագրատի ցուցումով ինձ արգելել էին մասնակցել իր հրավիրած ասուլիսին` ինձ համար անհասկանալի պատճառաբանությամբ: Իշխանական լրագրողների հարցերին նորմալ պատասխանում է, ինձ` ոչ: Ես, իհարկե, ինձ զուսպ եմ պահում և նույն կերպ չեմ արձագանքում նրա պահվածքին ու վերաբերմունքին իմ հանդեպ, քանզի նախ` դաստիարակությունս թույլ չի տալիս ինձնից կրկնակի մեծ մարդուն նույն կերպ պատասխանել, երկրորդ` նախագահ մարդ է, ի վերջո, ինչ անենք, որ հասել է այն մակարդակին, որ իրենցից ոչինչ չներկայայցնող բազմաթիվ նիկոլականներ ինչ ասես` ասում են իրեն: Բացի այդ, այս փուլում չեմ ցանկանում հատկապես ընդդիմադիր ուժերին թիրախավորել` չնայած, որ նրանք իրար են թիրախավորում, ու այսօրվա հարցս էլ` Քոչարյանին, հենց դրա մասին էր ու չնայած, որ ընդդիմադիր երեք առաջատար ուժերին էլ քննադատելու լիքը տեղ կա:
Ու հատուկ չեմ թիրախավորում, որ վաղը, եթե էլի մասնակցեն ու չկրեն, չասեն` դու էիր մեղավոր, և Նիկոլի նման մեղքը մեր վրա չբարդեն:
Բայց, ինչպես ասում է Կարգինի հայտնի սքեչում` «էս մեկ», ավելի ճիշտ` արդեն երկուս:
Մնացածը` ավելի ուշ…
#Պարոն_Քոչարյան#Երևի_պետք_է_խոստանաք#Որ_գաք_իշխանության#Ինձ_գլխից_խփել_չեք_տա