📌 Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է երեք անձ:
Այս մասին ՍիվիլՆեթին ասաց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասաց Սարգսյանը:
📌 Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Նրանցից մեկը այն երիտասարդն է, ում մասնակցությամբ այսօր եկեղեցում միջադեպ գրանցվեց․ երիտասարդը փորձել էր հարվածել Նիկոլ Փաշինյանին։ ՆԳՆ-ից հայտնում, որ «Ոստիկանության ծառայողները խուլիգանության…