‼️ Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» 500 հազար դոլար մրցանակը կավանդադրվի:
✅ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
🗣 «Թույլատրվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ, ինչը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը»,- ասվում է հիմնավորման մեջ:
«Զայեդ» մրցանակն ունի 1 մլն դոլարի մրցանակային հիմնադրամ, որը Հայաստանն ու Ադրբեջանը կիսել են: