Գիտությունը, ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը` մեկ հարթակումՀայաստանում առաջին անգամ ՏՀՏ գործատուների միությունը, ԲՏԱ նախարարության աջակցությամբ, հունիսի 3-ին և 4-ին կազմակերպել է
𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔 ցուցահանդեսը և ֆորումը, որտեղ հայկական առաջատար ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու ինժեներական թիմերը ներկայացնում են պաշտպանական արդյունաբերական, նորարարական և հայրենական գիտական վերջին նվաճումները։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացված են ոչ միայն հայկական արտադրության այն զինատեսակներն ու տեխնոլոգիաները, որոնք արդեն իսկ կիրառվում են զինված ուժերում, այլև դեռևս մշակումների և փորձարկումների փուլերում գտնվող տարատեսակ նմուշներ, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բացման խոսքում ասաց, որ ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում և արդեն դուրս է գալիս ՀՀ սահմաններից։
«Կնքվել և կնքվում են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գործարքներ»,-նշեց նա՝ հավելելով, որ Կառավարության կողմից առաջիկա մի քանի տարիներին տնտեսության ու գիտության մեջ որպես ուղիղ ներդրում կուղղվի 190 միլիարդ դրամ։
RISE FORUM. ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժը
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/