🇷🇺🇦🇲 «Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար». Դմիտրի Մեդվեդև🔴 Ռուսաստանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի Հայաստանի ընտրողների մեծամասնության կարծիքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, որի խոսքերը մեջբերում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայությունը։
🗳️ Նրա խոսքով՝ Հայաստանում անցած ընտրություններն ուղեկցվել են Արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։
🗣️ «Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է սոսկ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել բոլոր այն ուժերից, որոնք հանդես են գալիս մեր երկրների միջև առողջ հարաբերությունների օգտին», — նշել է Մեդվեդևը։
🔴 Նա ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց դժվար կլինի ազատվել արևմտյան թելադրանքից, իսկ ներկայիս իշխանությունների քաղաքական հավակնություններն ավելի բարձր դասվեցին, քան երկրի ազգային շահերը։
🗣️ «Կառավարող կուսակցության այցեքարտն են դարձել ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարները, որոնք սահմանակցում են իրավական կամայականության հետ և ուղեկցվում բիզնես ակտիվների խլմամբ», — հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
🔴 Որպես օրինակ նա բերել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները՝ դա անվանելով ընդդիմության դեմ բռնաճնշումների նոր փուլ։
🔴 Նրա խոսքով՝ քաղաքական մրցակիցների վրա հարձակումները, վարչական ռեսուրսի կիրառումն ու Արևմուտքի միջամտությունը դարձել են անցած քարոզարշավի բնորոշ գիծը։
➡️ Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար։
🗣️ «Մոսկվան Երևանի ղեկավարության իրական մտադրությունների մասին կդատի՝ ելնելով նրա քայլերից», — եզրափակել է նա։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք