ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Ամերիկյան գործուղումներիս ընթացքում հանրային հանդիպումների և բանախոսությունների հետ միասին կարևոր տեղ ունեն նաև մասնավոր հանդիպումները, այդ թվում՝ երկուստեք նախաձեռնությամբ նոր գաղափարակիցների հետ ծանոթությունները։
Այս ուղևորության ընթացքում ծանոթացա մի երիտասարդի հետ, որ 2020 թ․ սեպտեմբերին պարտադիր զինվորական ծառայության մեջ էր Մարտունիում։ Խոսելով պատերազմի ժամանակ իրենց զորամասի մարտական ուղու մասին՝ պատմեց, որ հոկտեմբերին արդեն պաշտպանական բնագիծը Գիշի գյուղի մատույցներում էր, իսկ զորքը՝ տոկուն, բայց հյուծված։ Հատկապես դժվար էր աշնանային ցրտաշունչ գիշերներին դիրքում արթուն մնալը։ «Գյուղի էրեխեքի լացի ձենը մինչև մեր դիրքեր հասնում էր, ես էրեխեքի ձենից էի ուժ ստանում, որ զարթուն մնամ»։
Այս նախադասությունը ողջ ուղևորության ընթացքում լսածս ամենաազդու մտքերից էր։ Առաջին հայացքից սոսկ «տեխնիկական» թվացող ձևակերպումն իրականում հայրենիք գաղափարի սահմանումն էր՝ խտացված մի դրվագի մեջ՝ «հայրենիքը հողն է և այդ հողի վրա մե՛ր սերունդների շարունակականությունը»։
Պետք է կարողանանք ավելի շատ մարդկանց հասկացնել, որ «քաղաքականություն» պիտակավորված երևույթը, որով իրենք նախընտրում են «չզբաղվել», ոչ թե քաղաքականություն է, այլ արժանապատիվ պայքար մեր սերունդների՝ հայ մնալու և Հայաստանում հարատևելու իրավունքի համար։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar