Ինձ ահավոր ջղայնացնում և ցավ է պատճառում, երբ սկսվում է զոհերի թվի շուրջ քաղաքական խաղը երկկողմանի։ Իհարկե, մեծագույն մեղքն իշխանությանն է. եթե ունեն հստակ թիվ, ինչն է խանգարում ցուցակը հրապարակել։ Սա է հենց կասկածի տեղիք տալիս։ Այո, կարող է լինել այնպես, որ ցուցակի հրապարակումից հետո, օրինակ, մեկն իր հարազատին չգտնի։ Ոչինչ, կավելացվի ցուցակում։ Ինչի՞ չի հրապարակվում, սա է, կրկնում եմ, կասկածի և շահարկման տեղիք տալիս։ Բայց սա չի նշանակում, որ ընդդիմադիր շրջանակներից պիտի տարբեր թվեր ասեն 5.000, 7000, որը, բնականաբար չենք կարող ապացուցել։ Փաշինյանը մի օր ասեց պլյուս֊մինուս 50, նման բան դուք ինչի եք անում։ Ի վերջո, կյանքերի և ճակատագրերի հետ գործ ունենք, հարգել է պետք տղաների հիշատակը։ Եվ սրա առաջին քայլերից մեկը ցուցակի հրապարակումն է։ Տղաների կյանքն ու հիշատակը պետք չէ "աճուրդի" հանել։
Հ.Գ. ինչ վերաբերում է Ալենին, ապա մի հատ ուրիշ տեսակի խաղ է սկսել, և ժամանակը ցույց կտա լիովին սեփակա՞ն, թե՞ համաձայնեցված։